Հետևեք մեզ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը սկսել է Երասխից՝ չկառուցված մետալուրգիական գործարանի տարածքից

14:43, 08 մայիս 2026
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը սկսել է Երասխից՝ չկառուցված մետալուրգիական գործարանի տարածքից

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը սկսել է Երասխից՝ չկառուցված մետալուրգիական գործարանի տարածքից՝ այն անվանելով Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշ։ 

 

«Մեզ համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածն առանցքային, հիմնարար նշանակություն ունի։ Իսկ այդ հոդվածը խոսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին։ Ահա այն ինքնիշխանության սիմվոլը, որն այսօր Հայաստանն ունի։ Սա Երասխի մետալուրգիական գործարանն է՝ որպես սիմվոլ, որովհետև այսօրվա կառավարությունը երկու տարի առաջ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում դադարեցրել է Երասխի մետալուրգիական գործարանի շինարարությունը, որը կառուցվում էր ամերիկյան ներդրողների կողմից։ Այսինքն՝ ամերիկյան ներդրողները Երասխում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, սկսել էին կառուցել մետալուրգիական գործարան, Ադրբեջանը սկսեց կրակել, վիրավորել նաև գործարանի վրա աշխատող բանվորներին, և գործարանի շինարարությունը դադարեցվեց։ Հետագայում այն տեղափոխվեց այլ վայր»,- ասաց ԼՀԿ-ի նախագահ Էդմոն Մարուքյանը։ 

 

 

 

 




Վերլուծական

Ամենաընթերցվածները