Հետևեք մեզ։

Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են․ Փաշինյան

16:01, 08 մայիս 2026
Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են․ Փաշինյան

«Ես ուզում եմ հստակ ասել՝ մենք տարածքներ չենք կորցրել, որովհետև այն տարածքները, որ մեզ հավատացրել ենք, թե մեր տարածքներն են, մեզ են պատկանում, դրանք մեզ ոչ միայն չեն պատկանել, այլև օգտագործվել են նրա համար, որ մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ մեր պատկանելիության ու սեփականության իրավունքը թուլանա». այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Կոռնիձորում։

Ըստ Փաշինյանի՝ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել հայ ժողովրդի համար։

«Ինչ ասում ենք, ասում են՝ բա Ղարաբա՞ղը։ Մեզ խաբել են, թե մենք Ղարաբաղի համար ենք վատ ապրում»,- հայտարարեց նա։

Փաշինյանը հավատացրեց, թե Հայաստանի ոչ մի իշխանություն Ղարաբաղի համար այնքան բան չի արել, որքան արել է ՔՊ-ն։

«Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»,- ասաց Փաշինյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները