Հետևեք մեզ։

Քարոզարշավի առաջին օրվա հակիրճ արդյունքները. Վահե Հովհաննիսյան

22:43, 08 մայիս 2026
Քարոզարշավի առաջին օրվա հակիրճ արդյունքները. Վահե Հովհաննիսյան

Քարոզարշավի առաջին օրվա հակիրճ արդյունքները. գրում է Վահե Հովհաննիսյանը.

 

«1.Հիմնական ընդդիմադիր ուժերը հանդես են եկել հանրությանը ուղղված ծրագրային սոլիդ ուղերձներով։


2. Ն. Փաշինյանը գերազանցում է ստի և կեղծիքի՝ իր իսկ սահմանած ռեկորդը։ Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը։ Սա պատմական անոմալիա է։ 

 

Մոտ մեկ ամիս զուգահեռաբար երկու պրոցես է ընթանալու. նոր սոլիդ իշխանության կազմավորման և Փաշինյանի կողմից՝ անառողջ վիճակ ստեղծելու ու հանրության միտքը թունավորելու։  

 

Ինչպե՞ս գնահատել քարոզարշավի արդյունավետությունը. հասնել նրան, որ այդ անձնավորությանը ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները