Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Կառավարությունից հայտնում են, որ բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:
Նշվում է, որ քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր: