Հետևեք մեզ։

Եթե մարդիկ համարում են, որ Արցախն իրենցը չէր, երևի ինչ-որ ճշմարտություն դրա մեջ կա. Շահրամանյան

10:35, 09 մայիս 2026
Եթե մարդիկ համարում են, որ Արցախն իրենցը չէր, երևի ինչ-որ ճշմարտություն դրա մեջ կա. Շահրամանյան

Եթե մարդիկ համարում են, որ Արցախն իրենցը չէր, երևի ինչ-որ ճշմարտություն դրա մեջ կա։ Մենք էլ ենք համարում, որ այս պահվածքը, որ ցուցաբերում է գործող իշխանությունը, իհարկե, Արցախն իրենցը չէր։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։

 

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենք շատ արդյունավետ իշխանություն են, որովհետև դուրս են բերել Հայաստանն այն ճիրաններից, որում հայտնվել էր Արցախի շարժման արդյունքում։ Արդյունավետ լինելու համար իշխանությունը պետք է ունենա ծրագիր, այդ ծրագիրն իրագործողներ, երևի հենց դա ի նկատի ունի Փաշինյանը, որ հայտարարում է՝ «արդյունավետ իշխանություն ենք», որովհետև իրականացնում են այդպիսի ծրագիր՝ առանց շեղվելու»։

 

Նիկոլ Փաշինյանը երեկ Սյունիքում, խոսելով Արցախի մասին, հայտարարել էր, թե  «այդ տարածքները երբեք էլ մերը չեն եղել»։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները