Հետևեք մեզ։

ՀՀ-ն աջակցություն ուներ ֆինանսական և բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք և օգտվում էինք միայն ՀՀ-ի հարկատուների տրամադրած գումարներից․ Սամվել Շահրամանյան

12:39, 09 մայիս 2026
ՀՀ-ն աջակցություն ուներ ֆինանսական և բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք և օգտվում էինք միայն ՀՀ-ի հարկատուների տրամադրած գումարներից․ Սամվել Շահրամանյան

ՀՀ-ն աջակցություն ուներ ֆինանսական և բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք և օգտվում էինք միայն ՀՀ-ի հարկատուների տրամադրած գումարներից։ Այս մասին ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Այո՛, Հայաստանի Հանրապետությունը որպես Արցախի անվտանգության երաշխավոր ևս աջակցություն ուներ ֆինանսական և բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք և օգտվում էինք միայն Հայաստանի հարկատուների կամ պետբյուջեի կողմից տրամադրած գումարներից»,- հայտարարել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Մենք ունեինք հանքարդյունաբերություն, ունեինք գյուղատնտեսություն, տարբեր արտադրություններ, որոնց դուրսբերման և ներմուծման ընթացքում այդ հարկերը գեներացվում էին ՀՀ պետբյուջե, որից մի մասը վճարվում էր որպես միջպետական վարկ։

Արցախը Հայաստանի համար վահան է եղել, և պարզ է, որ պետք է ամեն ինչ արվեր, որ այդ վահանը լիներ ամուր։ Առաջին հարվածն արցախցիներն են իրենց վրա վերցրել»,- ասել է Շահրամանյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները