Հետևեք մեզ։

ՀՀ իշխանությունները զբաղված են մեկ բանով՝ օգտագործելով ադրբեջանական թեզերը, փորձում են երիտասարդ սերունդներին համոզել, թե մեզ մոտ ոչինչ չի ստացվի. Մարուքյան

12:52, 09 մայիս 2026
ՀՀ իշխանությունները զբաղված են մեկ բանով՝ օգտագործելով ադրբեջանական թեզերը, փորձում են երիտասարդ սերունդներին համոզել, թե մեզ մոտ ոչինչ չի ստացվի. Մարուքյան

«Հաղթանակ» զբոսայգում  անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը անդրադարձել է հաղթանակի խորհրդին և երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:

 

«ՀՀ իշխանությունները զբաղված են մեկ բանով՝ օգտագործելով ադրբեջանական թեզերը, փորձում են երիտասարդ սերունդներին համոզել, թե մեզ մոտ ոչինչ չի ստացվի, և մենք սխալ ենք եղել։ Ինչպես ասում է Կարպիս Փաշոյանը՝ պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք սխալ չէինք։ Պատկերացրեք՝ 81 տարի առաջ մեր պապերը պարտվեին ֆաշիզմին. մի՞թե պետք է նրանց համոզեին, որ ֆաշիզմը ճիշտ է։ Մեր պապերը հաղթեցին ֆաշիզմին, և հաղթանակն ու ճշմարտությունը համատեղվեցին»,– ասել է Մարուքյանը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները