Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում

14:14, 09 մայիս 2026
Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում  ճգնաժամ չի տեսնում

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում․ այս մասին Գրիգորյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն, այդ առումով, եթե ամբողջ սպեկտրը հարաբերությունների հաշվի առնենք, որոշ տեղերում կարող է հարցեր լինեն, բայց ընդհանուր առմամբ ճգնաժամ չեմ տեսնում հարաբերություններում»,- նշեց Գրիգորյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձավ նաև Մոսկվայից հնչող հայտարարություններին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Երևանում հարթակ տրամադրելու վերաբերյալ։

«ԵՄ քաղաքական համայնքի ժողովը ՀՀ-ում անցկացրել ենք, պահպանել ենք ձևաչափը»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները