Հետևեք մեզ։

Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման աշխատանքի վերաբերյալ փաստաթղթի նախագիծ են համաձայնեցրել

14:16, 09 մայիս 2026
Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման աշխատանքի վերաբերյալ փաստաթղթի նախագիծ են համաձայնեցրել

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը սահմանազատման աշխատանքի վերաբերյալ փաստաթղթի նախագիծ են համաձայնեցրել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Հետագա աշխատանքի համար կարևոր նշանակություն ունեն, նկարագրում են պրոցեդուրալ, իհարկե, բնույթով տեխնիկական են ավելի շատ, բայց միևնույն է՝ կարևոր են, որովհետև փաստաթղթերի համաձայն պետք է շարունակենք գործել։ Այդ փաստաթղթերը հրապարակային են, իրենք երկու երկրներում պետք է ներպետական ընթացակարգով հաստատվեն»,- նշել է Գրիգորյանը։

Փոխվարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում նախատեսվող Թրամփի ուղուն հարող հատվածի սահմանազատման գործընթացին։

«Որ պահին անհրաժեշտություն առաջանա կոնկրետացնել անցումները Թրամփի ուղու հետ կապված, այդ հատվածները մենք առանձին կսահմանազատենք, կարծում եմ՝ դա ժամանակատար պրոցես չի լինի»,- ընդգծել է Մհեր Գրիգորյանը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները