Հետևեք մեզ։

Որևէ պետության հաշվին մյուսի հետ հարաբերություն չի զարգացվում․ փոխնախարարը՝ պաշտպանության ոլորտի դիվերսիֆիկացիայի մասին

14:22, 09 մայիս 2026
Որևէ պետության հաշվին մյուսի հետ հարաբերություն չի զարգացվում․ փոխնախարարը՝ պաշտպանության ոլորտի դիվերսիֆիկացիայի մասին

Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ոլորտի դիվերսիֆիկացիան չի իրականացնում որևէ պետության հաշվին մյուսի հետ հարաբերություններ զարգացնելով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Մենք չպետք է պարփակված, մենք մեր խնդիրներով պարուրված մնանք։ Այդ առումով, որքան շատ պետությունների հետ համագործակցենք, այդ թվում՝ Եվրոպական, աշխարհի այն երկրների, որոնք ցանկանում են, որ ՀՀ-ում տիրի խաղաղություն և դա իրականացնում են ի նպաստ մեր պաշտպանական կարողությունների զարգացման, մենք պետք է իրենց հետ մեր հարաբերություններն ավելի զարգացնենք։ Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում»,- նշեց Սարգսյանը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները