Հետևեք մեզ։

Թրամփը Չինաստան կայցելի մայիսի 13-15-ը

11:29, 11 մայիս 2026
Թրամփը Չինաստան կայցելի մայիսի 13-15-ը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական ​​այցով Չինաստան կայցելի մայիսի 13-15-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ այցի մասին մայիսի 11-ին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը։

Ավելի վաղ ամերիկյան կողմը հաղորդել էր, որ Թրամփի այցը Չինաստան պլանավորված է մայիսի 14-15-ը։

Սա կդառնա ԱՄՆ գործող նախագահի առաջին ուղևորությունը Չինաստան 2017 թվականից ի վեր։

Թրամփի այցը Չինաստան պետք է տեղի ունենար մարտի 31-ից ապրիլի 2-ը, սակայն նրա ուղևորությունը հետաձգվել էր Իրանի դեմ հակամարտության պատճառով։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները