Հետևեք մեզ։

Առաջարկվում է վերանայել դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները․ Միրզոյան

12:17, 11 մայիս 2026
Առաջարկվում է վերանայել դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները․ Միրզոյան

Արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց, որ փոփոխությամբ առաջարկվում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտ:

«Լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ որևէ այլ տեսանկյունից նպատակահարմար չի դիտվում բացել ամբողջական դեսպանություն, բայց դիվանագիտական ներկայության անհրաժեշտություն կա, և այդտեղ ահա մենք առաջարկում ենք հիմնել դիվանագիտական գրասենյակ, որի ղեկավարումը կիրականացնի այդ երկրում հավատարմագրված ՀՀ դեսպանը»,- նշեց նախարարը:

Նախագծով առաջարկվում է վերանայել նաև դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները:

Առաջարկվում է սահմանել, որ դիվանագիտական ներկայացուցիչները պաշտոնավարում են առավելագույնը 5 տարի ժամկետով: Պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո դիվանագիտական ներկայացուցիչները կարող են նշանակվել այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում: Երկու իրար հաջորդող պաշտոնավարման ժամկետների ընդհանուր հանրագումարը չի կարող գերազանցել 8 տարին: Դիվանագիտական ներկայացուցիչները կարող են հետ կանչվել սույն մասում նշված ժամկետից շուտ:

Արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծով կարգավորումներ են նախատեսված նաև դիվանագիտական ծառայություն իրականացնողների վարձատրության վերաբերյալ:


 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները