Հետևեք մեզ։

Դուք պատկերացրեք մի իրավիճակ, որ մի կողմում կլինի ամերիկյան ընկերությունը, մյուս կողմում՝ Իրանի զինված ուժերը. Նարեկ Կարապետյան

12:40, 11 մայիս 2026
Դուք պատկերացրեք մի իրավիճակ, որ մի կողմում կլինի ամերիկյան ընկերությունը, մյուս կողմում՝ Իրանի զինված ուժերը. Նարեկ Կարապետյան

Երբ մենք ասում ենք, որ պետք է երաշխավորված խաղաղություն, դրա հիմնական նպատակն այն է, որ բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ով վկա է և պետք է դառնա երաշխավոր, Պարսկաստանն էլ, Իրանն էլ ևս լինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխավորը, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, ով «լայվ» է մտել Իրան–Հայաստան սահմանից։

Նա ցույց է տալիս, որ Թրիփ նախագիծն անցնելու է Իրանի հետ սահմանից 30 մետր հեռավորության վրա և նշում. «Դուք պատկերացրեք մի իրավիճակ, որ մի կողմում կլինի ամերիկյան ընկերությունը, մյուս կողմում՝ Իրանի զինված ուժերը։

Վերջին մեկ–երկու ամսվա ընթացքում մենք տեսանք, որ Պարսկաստանը հարված հասցրեց ամերիկյան ռազմաբազաներին Իրաքում, Դուբայում, Աբու Դաբիում, Կատարում, ի՞նչ կլինի ապագայում, եթե նրանց հարաբերությունները սրվեն և այստեղ լինի միայն ամերիկյան ընկերություն։ Իհարկե, նրանք կոնֆլիկտի մեջ կմտնեն իրար հետ։ Պարսկաստանն, ամենայն հավանականությամբ, կհարվածի, բայց այս անգամ ոչ թե հեռահար հրթիռներով, այլ ինքնաձիգով էլ կարող է հարվածել, հողաթափիկ էլ շպրտի, կհասնի։

Դրա համար մեկից ավել երաշխավոր ի նկատի ունենալով, մենք հենց այս ճանապարհի տրամաբանությունն ենք ձեզ պատմել։ Ուրախ եմ, որ կարողացա ձեզ հենց տեղում ներկայացնել աշխարհաքաղաքական այս կարևոր հանգույցի հիմնական նպատակը»

Վերլուծական

Ամենաընթերցվածները