Հետևեք մեզ։

Ռոստովում ընտանիքը 18 երեխա ունի, նրանցից 12-ը` որդեգրած (լուսանկարներ)

02:18, 01 հուլիս 2023
Ռոստովում ընտանիքը 18 երեխա ունի, նրանցից 12-ը` որդեգրած (լուսանկարներ)

Ռոստովում ապրող Կլիմենտովների ընտանիքում` Ալեքսեյն ու Սվետլանան 18 երեխա են մեծացրել։

KP.ru-ի փոխանցմամբ` հայր Ալեքսեյը Սուրբ Գեորգի եկեղեցու սպասավոր է, իսկ մայրը՝ Սվետլանան զբաղվում է երեխաների խնամքով

Ընտանիքի վեց երեխաներն արյունակից են,տասներկուսը` որդեգրված։

 

Ավագ դուստրը՝ Մաշան, ընդունվել է Հարվարդի համալսարան։ 24-ամյա Անդրեյն ավարտել է մագիստրատուրան և երազում է դասավանդել։ Այս տարի, որդեգրված դուստրը՝ Անժելիկան, ծնողներին ուրախացրել է քննության միավորներով, աղջիկը պատրաստվում է լրագրող դառնալ։ 

Վիտալիան էպիլեպսիայով ծանր վիճակում է գտնվում աղջկա հետ մի փոքր դժվար է, խոստովանել է նրա մայրը։ 

Նա ասել է, որ Վիտալիան կամաց-կամաց հիշում է տեղեկատվությունը, բայց շատ է ձգտում գիտելիք ձեռք բերել: