Հետևեք մեզ։

Եվրոպան կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ձգտումներում. Մարթա Կոս

13:31, 11 մայիս 2026
Եվրոպան կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ձգտումներում. Մարթա Կոս

Եվրոպան կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու նրա ձգտումներում, ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ վերջին հայտարարությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցի տեսանյութը տարածել է ԵՄ արտաքին գործերի խորհուրդը:

 

«Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան: Եվրոպական քաղաքական համայնքի վերջին հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին այն ուղին, որով նրանք ցանկանում են գնալ, և Եվրոպան կաջակցի նրանց», - ասել է Կոսը։

Նա հավելել է, որ Եվրոպան տեղյակ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական դինամիկայից և ուշադրությամբ կհետևի դրան:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ առաջարկել է ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ժամանակ քննարկել Եվրամիության հետ կապված Հայաստանի ծրագրերը: Ապրիլի 1-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը նշել էր, որ անհնար է միաժամանակ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մաքսային միության մեջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները