Հետևեք մեզ։

Դառնության զգացում ունեմ. Փաշինյանը՝ Վեդիի մանկապղծության դեպքի մասին

15:42, 11 մայիս 2026
Դառնության զգացում ունեմ. Փաշինյանը՝ Վեդիի մանկապղծության դեպքի մասին

Դառնության զգացում ունեմ և պահանջում եմ, որ այդօրինակ դեպքերում բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց երեխայի դեպքում, այս մասին քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանելով՝ Վեդիի մանկապղծության վերաբերյալ հարցին:

«️Երբ քաղաքական հարթակներում ասում եմ՝ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է, դա պետք է նաև արտահայտվի պետակա ինստիտուտների, այդ թվում՝ իրավապահների աշխատանքում: Իրավապահներն առավել ևս նման դեպքերում պետք է վերաբերվեն այնպես, ինչպես՝ եթե իրենց ընտանիքի անդամի հետ նման բան տեղի ունենար: Եթե իրավապահ համակարգի գործունեությունից մի փոքր շեղում եմ նկատում, դա ինձ համար բացարձակապես անընդունելի է: Մնացած մասերով չեմ կարող մեկնաբանություն տալ»,-նշեց նա:

Հիշեցնենք՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքով 3 անձ կալանավորվել է։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները