Այն ժամանակ պետությունը, իր վերաբերմունքի առումով, միշտ ընդգծել է բանակի դերակատարությունը, դա միշտ է եղել։ Երկրորդը՝ աշխատավարձերը, բավականին հաճախ բարձրացնում էինք, միշտ հետևում էի, որ զինվորականի աշխատավարձն անպայման ոստիկանից առնվազն 25% ավելի լինի։ Այս մասին քարոզարշավի ժամանակ, Դպրաբակում ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Վերաբերմունքն է փոխվում, որովհետև մարդիկ նայում են, ասում՝ պետության համար բանակն առաջնահերթություն չէ, հակառակ դեպքում պարեկն ավելի շատ աշխատավարձ չի ստանա, քան բանակը, որովհետև պետության լծակը ցույց տալու գերակայություններն առաջին հերթին աշխատավարձն է, արտոնություններն են, վերաբերմունքը, պարգևատրումները և այլն»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը: