Հետևեք մեզ։

Ով չի հասկացել՝ կհասկացնենք. 3 ահազանգ է ստացվել դպրոցներում և բուհում քաղաքական քարոզչության կամ հակաքարոզի մասին

22:52, 11 մայիս 2026
Ով չի հասկացել՝ կհասկացնենք. 3 ահազանգ է ստացվել դպրոցներում և բուհում քաղաքական քարոզչության կամ հակաքարոզի մասին

Սիրելի քաղաքացիներ, այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ 3 ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրել է գրել իրեն կամ նախարարության էլեկտրոնային փոստին։

Նախարարը հավելել է` կրթական հաստատությունները կրթության համար են. «Ով չի հասկացել՝ կհասկացնենք»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները