Հետևեք մեզ։

Սամվել Բաբայանը որոշել է զիջել. «Հրապարակ»

09:39, 01 հուլիս 2023
Սամվել Բաբայանը որոշել է զիջել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում վերջին օրերին քաղաքական ուշագրավ վերադասավորումներ են ընթանում։ Գրել էինք, որ հունիսի 28-ին ԱՀ խորհրդարանին չի հաջողվել հաստատել նախորդ տարվա բյուջեի կատարողականը՝ քվորումի բացակայության պատճառով, քանի որ ո՛չ ընդդիմությունն էր մասնակցել, ո՛չ էլ վերջերս Արայիկ Հարությունյանից պետնախարարի պաշտոն պահանջող եւ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Սամվել Բաբայանը։

 

Տեղեկացանք, որ մեկ օր անց Բաբայանը որոշել է զիջել, եւ նրա ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորները ներկայացել են նիստին, ապահովել քվորում, եւ բյուջեի կատարողականը հաստատվել է։ Մինչ քվեարկությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը պատգամավորներին տեղեկացրել է իր եւ Սամվել Բաբայանի զրույցի մասին, թե ինքը «սպառնացել» է՝ եթե տապալեն, հրաժարական կտա ԱԺ նախագահի պաշտոնից, իսկ Թովմասյանն ու Բաբայանը բավականին ջերմ հարաբերություններ ունեն։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ժամանակին հուշագիր էր ստորագրել իշխող ուժի հետ, որը միայն վերջերս խզել է եւ փորձում է ինքնուրույն հանդես գալ»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։