Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է միջադեպին, երբ Նիկոլ Փաշինյանի ականջին փսփսում է, թե «թուրքերը այսօր բացում են»։
Հարցին, թե ինչն են բացում՝ Միրզոյանը պատասխանել է. «կբացեն՝ կհասկանանք»։
Հստակեցմանը, թե սահմա՞նն են բացում՝ Միրզոյանն ասել է. «Չէ, չէ, էդ էլ է մի օր լինելու, վստահ եմ, էս անգամ մի փոքր այլ բան էր։ Երբ բացահայտելու պահը գա՝ կասեմ։ Ամեն դեպքում՝ լավ բաների մասին է խոսքը, և այսուհետ միշտ լավ բաների մասին է խոսքը։ Երբ պահը լինի հացահայտելու կասեմ։ Շատ եք խորացել, ինձ թվում է»,-ասաց Միրզոյանը։