Իրանցի կանայք այսուհետ կկարողանան մարզադաշտից դիտել ֆուտբոլային հանդիպումները, հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհդի Թաջը, գրում է ISNA-ն։
«Աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կորոշի, թե ինչպես դա իրականացնել»,- ասել է Թաջը:
Հիշեցնենք, որ Իրանում կանանց արգելվել է հաճախել տղամարդկանց ֆուտբոլային խաղերին 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո: