Հետևեք մեզ։

Հունգարիայի նախագահը հրամանագիր է ստորագրել նոր կառավարության նախարարներ նշանակելու մասին

17:05, 12 մայիս 2026
Հունգարիայի նախագահը հրամանագիր է ստորագրել նոր կառավարության նախարարներ նշանակելու մասին

Հունգարիայում կազմվել է նոր կառավարություն՝ ապրիլին ընտրություններում հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկրի նախագահ Տամաշ Շույոկի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նա ստորագրել է հրամանագիր 16 նախարարի նշանակման մասին, որոնց թեկնածությունները ներկայացրել է վարչապետը և հաստատել են խորհրդարանի պատգամավորները։

Նախագահի պաշտոնական նստավայրում՝ Շանդորի պալատում, տեղի է ունեցել նոր կառավարության անդամների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այժմ նրանք պետք է երդում տան խորհրդարանի առջև, ինչից հետո կկարողանան ստանձնել իրենց պարտականությունները։ Նախարարները պլանավորում են  իրենց առաջին աշխատանքային նիստն անցկացնել մայիսի 13-ին։

Նախկին կառավարությունը՝ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, վայր է դրել իր լիազորությունները: «ՖԻԴԵՍ» կուսակցությունը 16 տարվա անընդմեջ կառավարումից հետո անցել է ընդդիմության շարքերը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները