Հետևեք մեզ։

Թալինի համայնքապետարանը Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցի պատճառով «Հայաստան» դաշինքին տարածք չի տրամադրել․ հայտարարություն

10:19, 13 մայիս 2026
Թալինի համայնքապետարանը Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցի պատճառով  «Հայաստան» դաշինքին տարածք չի տրամադրել․ հայտարարություն
Այսօր նախատեսված էր «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Թալինի բնակիչների հետ։
Սակայն Թալինի համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել մեր հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում. այս մասին հայտարարել է  դաշինքը։
 
 
«Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է։
Քանի որ մեր նպատակը հարյուրավոր քաղաքացիների համար պատշաճ և արժանապատիվ հանդիպում կազմակերպելն է, իսկ նշված վայրն ամենահարմարն է նման հանդիպում կազմակերպելու համար, տեղեկացնում ենք, որ չենք ընդունում մեզ առաջարկվող արհեստական սահմանափակումները։
Թալինի մեր հայրենակիցների հետ կհանդիպենք առաջիկա օրերին։
Հանդիպման հստակ օրվա և վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները