Հետևեք մեզ։

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

12:01, 13 մայիս 2026
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի էջում գրել է Քըլըչը:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը, Հարավային Կովկասում կապուղիների նախագծերը,  տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանի նկատմամբ ԵՄ մոտեցումը»,-գրել է նա։

Քըլըչն ընդգծել է նաև  համատեղ ջանքերի կարևորությունը՝ ուղղված Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները