Հետևեք մեզ։

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները կատարելու նպատակով ՀՀ ժամանած պատվիրակությանը

12:14, 13 մայիս 2026
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները կատարելու նպատակով ՀՀ ժամանած պատվիրակությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելած ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան մեկնարկելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները:
 
 
Ընկերությունը ներկայացրել է փոխվարչապետին իրենց կողմից մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ իրականացվող աշխատանքների հիմնական ուղղվածությունը և ակնկալվող արդյունքները:
 
 
Փոխվարչապետը, շեշտելով ԹՐԻՓՓ նախաձեռնության նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման տեսանկյունից, կարևորել է իրականացվող աշխատանքները և ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները