Հետևեք մեզ։

Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-Թուրքիա առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված հայտարարություն է տարածել

13:36, 13 մայիս 2026
Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-Թուրքիա առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված հայտարարություն է տարածել

Էկոնոմիկայի նախարարությունը դիմում է գործարարներին:

 

«2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև տրվել է ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը։

Արդյունքում հնարավորություն է ստեղծվել երկու երկրների միջև իրականացնել ուղիղ ապրանքաշրջանառություն, ինչը կնպաստի ծախսերի  և մատակարարման ժամկետների էական կրճատմանը և բիզնեսի համար նոր շուկաների ու համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։

Միաժամանակ, երրորդ երկրների տարածքով փոխադրման դեպքում ևս ապրանքների ծագման երկիրը կամ վերջնական նպատակակետը պաշտոնապես կարող է նշվել որպես «Հայաստան» կամ «Թուրքիա»։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝ 011597211»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։

Վերլուծական

Ամենաընթերցվածները