Այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 19:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել «Ստեփանավան» բժշկական կենտրոնից որ Ստեփանավանի պոլիկլինիկայից «Կվինկեի այտուց» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը գիտակցության չգալով՝ շնչառական ուղիների ամբողջական խցանման և սրտի կանգի հետևանքով, հանկարծամահ է եղել:
Պարզվել է, որ մահացածը Տաշիր քաղաքի բնակիչ 36-ամյա Գևորգ Մարդոյանն է: Կայքի տեղեկություններով՝ նա աշխատում էր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկ և իր մահից 1-1,5 ժամ առաջ էլ, ըստ նախնական տեղեկությունների, ալերգիայից տանը մահացել է նրա տատիկը:
Դատաբժշկի նախնական եզրակացությունների համաձայն՝ տատիկի և թոռան դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել են դիակների դտաբժշկական փորձաքննություններ