Այո՛, հրթիռները ձեռք ենք բերել, մարտագլխիկները դեռ ոչ, բայց դա էլ ձեռք կբերենք։ Այս մասին քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք ինքներս էլ ենք ասել, որ հասցրել ենք ինքնաթիռները ձեռք բերել, բայց մարտագլխիկները ոչ, և պետք ա ձեռք բերենք էդ կտորը։ Մայիսի 28-ին կնայեք, կտեսնեք էլի։ Ես հուսով եմ, որ դա երբեք կիրառելու անհրաժեշտություն չի առաջանա, բայց դե իհարկե դա չի նշանակում, որ պետք ա, այսինքն ցանկացած պետություն իր պաշտպանության համար տարբեր սցենարների համար իրավունք ունի ձեռք բերել ռազմական տեխնիկա և զենք, ինչը և մենք արել ենք և շարունակելու ենք անել։ Ի՞նչ ենք ձեռք բերել կգաք կտեսնեք կհամեմատեք էլի։ Այնպես ա, որ ամեն ինչ այնքան բաց է կարող եք ինետրնետում տեսնեք, որը ինչ զենք է, ինչ նշանակություն ունի, ինչ ուժգնություն ունի, ինչ արդյունավետ ունի, գործունակ է, թե՝ ոչ դա այլ հարց է»,- ասաց նա։