Հետևեք մեզ։

Ֆրանսիայում անկարգությունների պատճառ են դարձել համակարգչային խաղերը, սոցցանցերը, «Տիկտոկ»-ը. Մակրոն

09:51, 01 հուլիս 2023
Ֆրանսիայում անկարգությունների պատճառ են դարձել համակարգչային խաղերը, սոցցանցերը, «Տիկտոկ»-ը. Մակրոն

Ֆրանսիայում անկարգությունների պատճառ են դարձել համակարգչային խաղերը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Խռովարարները «թունավորում են տեսախաղերով», սոցիալական ցանցերի և «Տիկտոկ»-ի միջոցով տարածվում է «ատելության հռետորաբանություն» և ապատեղեկատվություն»,- ասել է Մակրոնը և առաջարկել ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար խստացնել համացանցի գրաքննությունը։

Նշենք, որ Ֆրանսիայում արդեն երեք օր է ցույցերը չեն դադարում, որոնք հաջորդել են 17-ամյա դեռահասի սպանությանը, ով հրաժարվել ենթարկվել ոստիկաններին և մեքենայով հեռացել էր։ Ոստիկանը կրակել էր նրա ուղղությամբ, ինչի հետևանքով պատանին մահացել է։ Ցույցները խաղաղ չեն անցնում․

Մի շարք քաղաքներում տեղակայված են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ, ներգրավված են զրահատեխնիկա, ուղղաթիռներ։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները