Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Սամվել Կարապետյանի

15:19, 14 մայիս 2026
Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Սամվել Կարապետյանի

Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի:

Այս մասին Փաշինյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում:

 

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե իր տեղեկություններով «վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանից իր հետ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր է բերել և ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ դրանք օգտագործում է»։

Փաշինյանը Կարապետյանի դեմ դատական հայց է ներկայացրել հենց այդ հայտարարության համար։

«Դա լուրջ մարդու հայտարարությո՞ւն է: Խոսելուց առաջ մտածեք էլի, կամ ընդհանրապես որևէ բան անելուց առաջ մտածեք»,- ասաց Փաշինյանը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները