Հետևեք մեզ։

Դա իրեն հարգող ցանկացած հայի արարք էր, ինչի՞ պետք է քո հայրենիքը տաս ուրիշին. Արամ Նիկոլյանը՝ Ադրբեջանի դրոշն այրելու մասին. Bravo.am

11:59, 01 հուլիս 2023
Դա իրեն հարգող ցանկացած հայի արարք էր, ինչի՞ պետք է քո հայրենիքը տաս ուրիշին. Արամ Նիկոլյանը՝ Ադրբեջանի դրոշն այրելու մասին. Bravo.am

Իմ արածը ցանկացած հայ մարդու ու հայկական պետականությունը հարգող տեսակի քայլ էր։ Լուրեր տարածեցին՝ իբր գործել եմ ինչ-որ մեկի կողմից ուղղորդված, պատվեր եմ կատարել, սուտ է. դա իրեն հարգող ցանկացած հայի արարք էր, որը գիտի իր պետականության արժեքը: Այս մասին Bravo.am-ի հետ զրույցում հայտարարել է դիզայներ Արամ Նիկոլյանը, ով ապրիլին Երեւանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը: 

 


«Երկար ժամանակ մեր ազգը պառակտելով՝ կարողացել են հասցնել այս օրվան։ Արցախի հարցում էլ պետք է միասնական լինել ու մանիպուլյացիաների չենթարկվել. մեր թշնամին ավելի պահանջատեր է, քան պատկերացնում ենք, կամ ինչի՞ պետք է քո հայրենիքը տաս ուրիշին: Եթե որեւէ մեկը կգա ու ցանկանա քո տանն ապրել, կթողնե՞ս»,- ասել է Նիկոլյանը։

 

Հարցին՝ այդ քայլն ինչպե՞ս է ազդել իր կյանքի վրա ու ի՞նչ հետևություններ է արել, Նիկոլյանը պատասխանել է. «Մինչև հիմա էլ ազդեցությունը զգում եմ: Ամենակարևորը՝ հիասթափություն չունեմ։ Մարդ եմ, որը ապրել է ու ապրելու է այս երկրում, քաղաքականության մեջ մտնելու նկրտումներ չունեմ, շարունակելու եմ աշխատել ու իմ գործով հասնել արդյունքի: Փորձելու եմ ամեն բան անել, որ իմ ասպարեզում մեր երկիրը կայանա, զարգանա ու ուժեղանա:

 

Իմ երկրի հետ շատ անարդար բաներ են տեղի ունենում, ու աշխարհը լուռ է։ Արարքիս գլխավոր գաղափարն ու ուղերձը դա է եղել: Եվ իմ մասնագիտության շնորհիվ եմ հայտնվել այնտեղ, որտեղ կարող էի բողոքի ձայն բարձրացնել: Կարևոր է, որ ամեն մարդ իր գործունեության ոլորտում չլռի»:

 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ: