Հետևեք մեզ։

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հարցը

14:55, 15 մայիս 2026
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տնտեսական և պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Բելառուսի նախագահականի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Պետությունների ղեկավարները քննարկել են առևտրի, տնտեսության և պաշտպանության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև այդ ոլորտներում առաջիկա համատեղ միջոցառումները», - ասվում է հայտարարության մեջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները