ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ շաբաթ կմիանա Մադրիդի «Ռեալին»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆրանսուա Գալարդոն, գրում է Armsport.am-ը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնության են եկել 24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքի բոլոր պայմանների շուրջ։ Տրանսֆերի գումարը չի հաղորդվում։
Երկու օր առաջ Գալարդոն հայտնել էր, որ Ֆայզա Լամարին՝ Կիլիանի մայրը և նրա գործակալը, ինչպես նաև ֆուտբոլիստի մյուս ներկայացուցիչները, կժամանեն Մադրիդ՝ համաձայնեցնելու տրանսֆերի վերջնական պայմանները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում էր նաև «Լիվերպուլը», որը պատրաստ է մոտ 300 մլն դոլար վճարել տրանսֆերի դիմաց։
Նախորդ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։