Հետևեք մեզ։

Նորից օլիգարխիան իշխանության հետ սերտ կապերի մեջ է, իսկ կոռուպցիա, իրականում, կա․ Սամսոն Գրիգորյան (տեսանյութ)

12:26, 01 հուլիս 2023

«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Սամսոն Գրիգորյանը, որը և՛ գործարար է, և՛ հանրությանը հայտնի է իր հասարակական ակտիվությամբ, Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանն այսօր թաթախված է կոռուպցիայի մեջ, և իրենք նպատակ ունեն իշխանության գալու դեպքում վերջ դնել չարաշահումներին, հարկատուների գումարները մսխելուն, կոռուպցիոն երևույթներին՝ այդ գումարներն ուղղելով առկա խնդիրները լուծելուն։

 

«Հայաստանն ամբողջովին թաթախված է կոռուպցիայի մեջ, ամենօրյա մամուլի հրապարակնումները տեսնելով և իշխանությունների կողմից բացատրություններ տալու ունակություն չունենալու իրողությունը տեսնելով՝ հասկանում ենք, որ կոռուպցիա, իրականում, կա, կոռուպցիոան ամեն օր մեզ հանդիպում է»,-ասաց Սամսոն Գրիգորյանը։

 

Նրա խոսքով՝ «երեսուն տարվա թալանից հետո», երբ նոր իշխանություն եկավ, իրենք չտեսան փոփոխություններ, որոնք կնպաստեին այդ կոռուպցիայի վերացմանը։ «Մենք տեսանք, որ շարունակաբար նորից օլիգարխիան անում է այն, ինչ ցանկանում է, նորից օլիգարխիան իշխանության հետ սերտ կապերի մեջ է։ Մենք տեսնում ենք ռեստորաններում և այլ վայրերում իշխանության ներկայացուցիչներին հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ»,-ասաց «Ապրելու երկիր» կուսակցության անդամը։

 

Մանրամասն՝ տեսանյութում․

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ