2023 թվականի հունիսի 30-ին Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժնից, ի պատասխան Թբիլիսիի դատախազության 2023 թվականի մայիսի 16-ին ներկայացված դիմումի, «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությանը հայտնել են, որ Լաշա Արսենիձեի կողմից հայ ազգի հասցեին հնչեցրած բացահայտ սպառնալիքը Վրաստանի քրեական օրենսգրքով հանցագործություն չի համարվում, և մերժում ստացել նրա նկատմամբ քրեական օրենսգրքով պատիժ նշանակելու։ Այս մասին հայտնում է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը:
«Տեղեկացնում ենք, որ մենք համաձայն չենք այս որոշման հետ և մտադիր ենք այն բողոքարկել։
Հիշեցնենք, որ միաժամանակ Վրաստանի մասշտաբով շարունակվում է ստորագրահավաքի գործընթացը՝ հայցով դատարան դիմելու խնդրանքով. Լաշա Արսենիձեն նույն սոցիալական ցանցերի միջոցով պետք է ներողություն խնդրի հայ ազգից»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ «Վրաստանի Հայ համայնք» կազմակերպությունը ստորագրահավաք էր սկսել Լաշա Արսենիձեի դեմ, ով տեսանյութ էր հրապարակել, որում վիրավորական արտահայտություներ էր անում Վրաստանում ապրող հայերի մասին: