Ելենսկին 10 տարի ժամկետով պատժամիջոցներ է կիրառել ավելի քան 190 անձանց, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ։ Սահմանափակումները, ի թիվս այլ բաների, ազդում են ավիաարդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարների և գիտատեխնիկական կազմակերպությունների վրա։
Ուկրաինայի նախագահը պատժամիջոցներ է կիրառել նաև 291 իրավաբանական անձանց, մասնավորապես՝ ռուսական գործարանների և ընկերությունների դեմ։ Իրավաբանական անձանց ցանկում, բացի ռուսականից, ընդգրկված են նաև ընկերություններ Բելառուսից, Վրաստանից և Ղազախստանից։
Սահմանափակումներ են մտցվել նաև վրացական Georgian Airways ավիաընկերության նկատմամբ Ռուսաստանի Դաշնություն թռիչքների վերսկսումից հետո։ 10 տարի ժամկետով պատժամիջոցների տակ էր նաև ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Թամազ Գաիաշվիլին։
Զելենսկին 10-ամյա պատժամիջոցներ է սահմանել նաև Ռուսաստանի «Տեխնոպոլիս Մոսկվա» և «Լոտոս» հատուկ տնտեսական գոտիների նկատմամբ։ Սահմանափակումները կազդեն նաև նշված գոտիների կառավարման վրա։