Հետևեք մեզ։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է տան պատուհանից անզգուշաբար վայր ընկած 2-ամյա երեխան. shamshyan.com

22:15, 01 հուլիս 2023
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է տան պատուհանից անզգուշաբար վայր ընկած 2-ամյա երեխան. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 1-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2-ամյա Ա. Ս․-ն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունիսի 26-ին «Արարատ» բժշկական կենտրոնից։ Իսկ նշված կենտրոն էր տեղափոխվել տան պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։ 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 26-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործեր նախարարության Ոստիկանության Արարատի բաժին «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի սալջարդ, ուղեղային կոմա, վերին շնչուղիների աստիացիա, ծոծրակային շրջանի փակ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: