«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը փակել է իր ենթակայության տակ գործող «Պատրիոտ» մեդիահոլդինը։
Ռուսական The Bell կայքը պնդում է, որ ըստ իր տեղեկությունների` Պրիգոժինի մեդիահոլդինգի կազմում գործող տելեգրամ ալիքներ և կայքեր, այդ թվում` դրանցից խոշորագույնը՝ Դաշնային լուրերի գործակալությունը(РИА ФАН) դադարեցնում են աշխատանքը։
Որոշումը կայացվել է հունիսի 24-ի գործողություններից հետո։
Պրիգոժինը Պետերբուրգում կայացած նիստում խմբագիրներին հանձնարարել է վերացնել «Պատրիոտ» մեդիահոլդինգի գործունեության բոլոր հետքերը։