Հետևեք մեզ։

Իլոն Մասկը սահմանափակել է Twitter-ում գրառումների ընթերցումը

10:31, 02 հուլիս 2023
Իլոն Մասկը սահմանափակել է Twitter-ում գրառումների ընթերցումը

Իլոն Մասկը սահմանափակել է Twitter-ում գրառումների ընթերցումը։

 

Նույնականացված հաշիվների օգտատերերն այժմ կկարողանան օրական դիտել 6000 գրառում: Սովորական հաշիվների օգտատերերը՝ օրական մինչև 600 գրառում, նորերը՝ մինչև 300:

 

Սահմանին հասնելուց հետո ժապավենը դադարում է բեռնվել: Մասկը նոր միջոցները բացատրում է սոցցանցից տվյալների «մանիպուլյացիայի դեմ պայքարով»։