Հետևեք մեզ։

Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է. ի՞նչ են նվիրել նրան Սիրուշոյի խանութում (լուսանկարներ)

13:33, 02 հուլիս 2023
Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է. ի՞նչ են նվիրել նրան Սիրուշոյի խանութում (լուսանկարներ)

Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը ժամանել է Երևան։ Այս մասին երգիչն հայտնում է իր ինստագրամյան էջի միջոցով։

«Դե ինչ.  կրկին խոսում է Երևանը։ Հայաստան։ Ախ, ինչպիսի գեղեցկություն։ Ես գտնվում եմ Երեւանի կենտրոնում։ Նայեք այս գեղեցկությանը։ Աստված, ինչ գեղեցիկ է։ Իմ արձակուրդները սկսվեցին այս անհավանական երկրից, այս գեղեցկագույն քաղաքից։Որքան հիանալի է, երբ կյանքը հիասքանչ է», - տեսանյութում ասել է Կիրկորովը։ 

 

Նա նաև հայտնել է, որ այցելել է «Պրեգոմեշ» զարդերի խանութ, որը պատկանում է Սիրուշոյին։

 

Գովեստի խոսքեր է ասել նրա հասցեին, իսկ խանութի աշխատակիցը հայտնել է, որ նրա համար նվեր ունեն և նվիրել է ,,Arka,, վզնոց։