Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող աշակերտներն արժանացել են 4 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալների։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան կայացել է հունիսի 25-28-ը Ինդոնեզիայում։ Հայաստանը ներկայացնող յոթ դպրոցականներն էլ հաղթահարել են կիսաեզրափակիչ փուլը և եզրափակիչ փուլում գրանցել հետևյալ արդյունքները.
-Տաթև Սիմոնյան՝ «Քվանտ» վարժարան, ոսկե մեդալ, Օլիմպիադայի ամենամեծ մրցանակ (Grand award),
-Հակոբ Պերիխանյան՝ Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, ոսկե մեդալ, Հատուկ մրցանակ կենսաբանական կոնցեպտի համար,
-Խոսրով Ցականյան՝ «Քվանտ» վարժարան, ոսկե մեդալ,
-Անի Իսրաելյան՝ Արմավիրի թիվ 1 դպրոց, ոսկե մեդալ,
-Լենա Մանուկյան՝ «Հերացի» ավագ դպրոց, արծաթե մեդալ,
-Կամունի Աբրահամյան՝ «Քվանտ» վարժարան, բրոնզե մեդալ,
- Մարիամ Դոխոյան՝ «Հերացի» ավագ դպրոց, բրոնզե մեդալ։