Գերմանիայի կանցլեր Շոլցն անդրադարձել է Ուկրաինայի` ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու վերաբերյալ հայտարարություններին։
Նա ասել է. «Ուկրաինան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ իր տարածքում հակամարտություն է»։
Նշենք, որ Զելենսկու գրասենյակից հայտնել էին, որ երկրի նախագահը չի գնա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե դաշինքի երկրների ղեկավարները «քաջություն չունենան» իրենց շարքերը հրավիրել Ուկրաինային։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ եթե երկիրը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի հրավեր չստանա, ապա դա կնվազեցնի ուկրաինական զորքերի մոտիվացիան։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում կանցկացվի հուլիսի 11-12-ը։