Հետևեք մեզ։

Մակրոնը կհանդիպի երկրի 220 քաղաքապետի հետ

00:47, 03 հուլիս 2023
Մակրոնը կհանդիպի երկրի 220 քաղաքապետի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախարարների կաբինետի անդամներին հանձնարարել է «մանրակրկիտ հետաքննել» հունիսի 27-ից Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունների պատճառները։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

 

Հուլիսի 4-ին Ֆրանսիայի նախագահը կհանդիպի անկարգություններից տուժած համայնքների ղեկավարների հետ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Մակրոնի հետ հանդիպմանը կմասնակցի ավելի քան 220 քաղաքապետ։