Հետևեք մեզ։

Այսօր Սումգայիթի դատարանում տեղի կունենա առևանգված 2 հայ զինծառայողների գործով դատական նիստը

09:24, 03 հուլիս 2023
Այսօր Սումգայիթի դատարանում տեղի կունենա առևանգված 2 հայ զինծառայողների գործով դատական նիստը

Այսօր Ադրբեջանի Սումգայիթի դատարանում տեղի կունենա ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված 2 հայ զինծառայողների գործով դատական նիստը։ Գործով հայտարարվել է 4 տուժող։

 

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր

 

Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ մոլորվածները ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ Հարություն ՅուրիկիՀովագիմյանն է և Կարեն Աշոտի Ղազարյանը:

 

«Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։

Նշենք, որ ադրբեջանական կողմը հայտնում է, որ նրանք ձերբակալվել են»,-ասված էր ՀՀ ՊՆհաղորդագրության մեջ։

 

Hayastan.news-ի տեղեկություններով` նրանցից առաջինը պայմանագրային զինծառայող է, երկրորդը` ժամկետային: