ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն:
Այցի ընթացքում նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու՝ ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը: