Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար է նշանակվել Հայկ Կոստանյանը։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հայկ Կոստանյանը ավելի վաղ զբաղեցնում էր Արտակագ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնը։