Հետևեք մեզ։

Վերսկսում ենք քաղաքացիների ընդունելությունը քաղաքապետարանում՝ նոր կարգով. Ավինյան

10:44, 03 հուլիս 2023
Վերսկսում ենք քաղաքացիների ընդունելությունը քաղաքապետարանում՝ նոր կարգով. Ավինյան

Վերսկսում ենք քաղաքացիների ընդունելությունը քաղաքապետարանում՝ նոր կարգով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:


Ընդունված կարգի համաձայն՝ համապատասխան պարզաբանումներ և խորհրդատվություն ստանալու նպատակով քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է ստացված դիմումների քննարկման հիման վրա։ 


Սահմանվել են նաև ընդունելություն կազմակերպելու վերաբերյալ դիմումների մերժման պատճառները, քաղաքացիների ընդունելության օրերն ու ժամերը` ըստ պատասխանատու ստորաբաժանումների: 


Բոլոր ընդունելությունները տեսաձայնագրվելու են, իսկ տրված պարզաբանումների վերաբերյալ կազմվելու է արձանագրություն:


Երևանի վարչական շրջանների ղեկավարների մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է յուրաքանչյուր հինգշաբթի՝ Երևանի վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում։


Ընդունելության ժամանակացույցը և այլ մանրամասները՝ հոլովակում։