Երեկ՝ հուլիսի 2-ին ռուսական շոուբիզնեսի ամենապահանջված ռեփերներից մեկի՝ Մոտի երևանյան համերգը մնաց անավարտ։
Երեկ Մոտը իր ինստագրամյան էջի «սթորի» բաժնում պատմել է, որ ելույթի ընթացքում ձեռքի վնասվածք է ստացել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։
Նշենք, որ երեկ Մոտի համերգին ելույթ է ունեցել նաև Սևակ Խանաղյանը, այլ երգիչներ։ Համերգը կազմակերպել էր The moon production-ը։