Հետևեք մեզ։

«Սկսե՞լ գործողությունը Ստեփանակերտի համար». Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը հարցում է անցկացնում

12:04, 03 հուլիս 2023
«Սկսե՞լ գործողությունը Ստեփանակերտի համար». Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը հարցում է անցկացնում

Ադրբեջանի պետական «AzTV» հեռուստաընկերության ատելության և ագրեսիայի քարոզը նոր դրսևորումներ է ստանում: 

Հեռուստաընկերությունը հարցում է անցկացնում: Հարցը հետևյալն է. «Մեր բանակը Ստեփանակերտի (խմբ.) համար «Վրեժ-3» գործողությունը սկսի՞»:

Տվյալ պահին հարցմանը պատասխանել է 81 հոգի, որի 83 տոկոսը կողմ է քվեարկել վերոնշյալ հարցմանը: