Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Disney-ին չեղարկել ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին պատմող սերիալի ցուցադրությունը:
Սերիալի պրեմիերան նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 29-ին, ժամանակահատվածը համընկնում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի հետ։
«Մենք կոչ ենք անում DisneyPlus-ին չեղարկել սերիալը, որը փառաբանում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին՝ թուրք բռնապետին ու մարդասպանին, ով իր ձեռքերում ունի միլիոնավոր հույների, հայերի, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամացիների, մարոնիների եւ այլ քրիստոնյա նահատակների արյունը», – թվիթերում գրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: